Օբաման հայտարարել է, որ Boeing -ը խփվել է ուկրաինական աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մալայզիական Boeing 777 –ը խփվել է ուկրաինական աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքից, հաղորդում է INTERFAX-ը:
«Մենք հավաստի տվյալներ ունենք, որ «Malaysia Airlines»-ի օդանավը կործանվել է «Երկիր-երկինք» դասի հրթիռի հարվածից, որը բաց է թողնվել անջատողականների կոմից վերահսկվող տարածքից»,-հայտարարել է Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով` դեռեւս վաղաժամ է ասել` հրթիռը կանխամտածվա՞ծ, թե՞ պատահաբար է բաց թողնվել:
Ավելի վաղ, սակայն, ուկրաինական աշխարհազորայինները հայտարարել էին, որ իրենց տրամադրության տակ նման հզորության զենքեր չկան, որոնք կարող են 10 հազար մետր բարձրության վրա գտնվող օդանավին հարվածել: