Մալայզիան ու Չինաստանը խնդրում են չշտապել ավիաաղետի հետ կապված մեղադրանքների հարցում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի ներկայացուցիչ Լյու Ցզենը միջազգային հանրությանը կոչ է արել չշտապել մալայզիական Boeing 777 –ի կործանման հանգամանքների եւ մեղավորների մասին հայտարարություններով:
«Հիմա շատ կարեւոր է սկսել այս ահավոր աղետի մանրակրկիտ հետաքննությունը` բոլոր մանրամասները բացահայտելու համար: Իսկ առայժմ պետք է ձեռնպահ մնալ հապշտապ եզրահանգումներ կատարելուց եւ մեղադրանքներից»,- հայտարարել է դիվանագետը:
Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը նույնպես կոչ է արել ձեռնպահ մնալ, մեղավորներ փնտրելուց: «Չնայած համարվում է, որ օդանավը խփվել է, մենք որեւէ մեկին մատնացույց չենք անի, քանի դեռ չկան արժանահավատ փաստեր»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն, արդեն հայտարարել է, որ մալայզիական Boeing 777 –ը խփվել է ուկրաինական աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքից: