Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 19-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Հուլիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 19-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երևանի հուլիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 39.80C (1983թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 11.50C (1977թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 24.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն