Բաժիններ՝

5 փաստ ձմերուկի մասին. Ինչին է օգտակար ձմերուկը և ում է այն հակացուցված

Aroxj.am-ը ներկայացնում է 5 քիչ հայտնի, իսկ ոմանց համար անհայտ «առողջարար» փաստ ձմերուկի մասին:

1. Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին: Սա շատ կարևոր նյութ է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից:

2. Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը: Սրա պատճառը այն է, որ ձմերուկը պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Այն մեծացնում է նաև մկանային սպիտակուցների ավելացման:

3. Թարմ ձմերուկի կեղևը լավ միջոց է գլխացավի դեմ: Իսկ չորացված ձմերուկի կեղևից կարելի է պատրաստել տարբեր հեղուկներ, որոնք կանխարգելում են միզուղային հիվանդություններից:

4. Ձմերուկը «դուրս է շպրտում» օրգանիզմից տոկսիկները: Ձմերուկը անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար: Այն ապատոկսիկավորում է օրգանիզմը ու օգնում է լյարդի աշխատանքին: Մասնագետները խորհուրդ են տաիս շատ ձմերուկ ուտել հատկապես, հակաբիոտիկների կուրս անցած մարդկանց, քանի որ այն չեզոքացնում է դեղորայքի կողմնակի ազդեցությունը:

5. Ձմերուկի հակացուցումները: Իհարկե, ձմերուկը հաճելի է ուտել և այն օգտակար է գրեթե բոլորի համար: Բայց այն հակացուցված է որոշակի հիվանդությունների ու առողջական խնդիրների դեպքում: Այն խորհուրդ չի տրվում դիաբետիկներին, երիկամներում քար ունեցողներին, պիելոնեֆրիտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման կամ խնդիրների որոշակի աստիճանի դեպքում, ինչպես նաև շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունեցողներին:

Պատրաստեց՝ Աննա Սարգսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս