
Նավակ Ճոճողին բերման ենթարկեցին՝ ՕԵԿ-ի հանրահավաքի ժամանակ հարթակում «ԱԽՔ» վերտառության պաստառ փակցնելու համար (տեսանյութ)

Քիչ առաջ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին՝ ֆեյսբքուքում հայտնի «Նավակ ճոճող» օգտատիրոջը, ոստիկանները բերման ենթարկեցին Ազատության հարպարակից: Բանն այն է, որ ՕԵԿ հանրահավաքի ժամանակ նա բարրացավ հարթակ և ՕԵԿ վարչության անդամների ետևում փակցրեց «ԱԽՔ» վերտառության պաստառ: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հարթակից դիմեց ոստիկանության՝ դժգոհելով կատարվածից:
Ոստիկանները բերման ենթարկեցին Վիլեն Գաբրիլյանին, ով, սակայն, պնդում էր, որ ինքը հակաօրինական որևէ բան չի արել:
Տեսանյութը՝ armlur.am-ի: