Բաժիններ՝

Բաց նամակ Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը

Artsakh Today մամլո կենտրոնը տեղեկացնում է, որ Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը: Նամակի բովանդակությունը ներկայացվում է ամբողջությամբ.

«Հարգելի պարոն Հայրապետյան,
Վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են հայտնվել ոչ միայն Վանքի բնակիչները, այլ ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին ուզում է հասնել իր վաղեմի նպատակին` չխնայելով նավթադոլարները, որպեսզի կոտրի Ձեզ: Մենք ոչ մի կասկած չունենք, որ Ձեզ վերագրված մեղադրանքները թելադրված են բացառապես քաղաքական նպատակներով: Այսօրվա Ձեր ազատազրկումը մարտահրավեր է համայն աշխարհի հայությանը:

Մենք դիմում ենք ամբողջ աշխարհի հայերին, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում բնակվողներին, անհատական և կոլեկտիվ կերպով դիմել Ռուսաստանի իշխանություններին` Լևոն Հայրապետյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Այստեղ կարևոր դեր պետք է խաղան Ռուսաստանի ազդեցիկ հայերը, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարգիսովները և այլոք:
Ձեզ պաշտպանելու մեր ժամանակն է եկել, հարգելի պարոն Հայրապետյան, ինչպես այս բոլոր տարիների ընթացքում ամեն պահ սրտացավ եք եղել մեր փոքր հայրենիքի ամեն կտորի, հաջողության և անհաջողության հանդեպ: Մի կորցրեք մարտական ոգին, հարգելի պարոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Հայաստանն ու Արցախը:»

Artsakh Today մամուլի կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս