Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանում է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան: Այցի շրջանակներում Լավրովը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Դա կլինի ընթացիկ տարում Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների չորրորդ հանդիպումը: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային օրակարգում առկա առանցքային ասպեկտներ: Ուշադրություն է հատկացվելու Կասպիցին առնչվող խնդիրներին:

Բանակցությունների օրակարգում է գտնվելու նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, շեշտադրում է արվելու ստեղծված իրավիճակն ապաարգելափակելու  ու կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու անհրաժեշտության վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30