Բաժիններ՝

Պորոշենկոն Դևիդ Քեմերոնի հետ կհադիպի հունիսի 6-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 6-ին Ֆրանսիայում նշելու են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 70-ամյակը: Դրա հետ կապված՝ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում երկկողմ հանդիպում են ունենալու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Սրանից առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Պորոշենկոյին հրավիրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երկրորդ ճակատի բացման 70-ամյակին:

Պորոշենկոն մտադիր է հանդիպել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ով նույնպես հրավիրվածների թվում է: Պորոշենկոյի երդմնակալությունը տեղի է ունենալու հունիսի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս