Բաժիններ՝

Սնոուդենն իրեն որակել է որպես արհեստավարժ հետախույզ և ոչ թե պարզապես համակարգի ադմինիստրատոր

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ իրեն պատրաստել են որպես հետախույզ, ով պետք է քողարկման ներքո գործունեություն ծավալեր արտերկրում, և ոչ թե պարզապես համակարգի ադմինիստրատոր, ինչպես որ նրան փորձում են ներկայացնել ԱՄՆ-ի իշխանությունները:

2013 թվականի ամենահնչեղ բացահայտումների հեղինակ Սնոուդենը հայտարարել է, որ ռազմական հետախուզության համակարգում կատարել է ամենաբարձր մակարդակի առաջադրանքներ: Նա մասնավորապես մշակել է մեծ բարդության պայմաններում տվյալների պահպանման անվտանգության համակարգ.

«Դրա համար էլ, երբ նրանք ասում են, որ ես ցածր մակարդակի համակարգի ադմինիստրատոր եմ, որ ես չգիտեմ, թե ինչ եմ խոսում, ես կասեի, որ դա միայն մոլորեցնելու փորձ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս