
Պուտինին հաջողվեց վերադարձնել աշխարհում Ռուսաստանի տեղը. Բաշար Ասադ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը, ՄԱԿ ԱԽ-ում արգելափակելով Սիրիայի մասին բանաձևը, փրկել է ոչ միայն Սիրիան, այլև` ողջ Մերձավոր Արևելքը: Այս մասին Դամասկոսում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ.
«Ռուսաստանը, 4-րդ անգամ վետո դնելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի վրա, փրկել է ոչ միայն Սիրիան, այլև` ողջ Մերձավոր Արևելքը` աշխարհում պահպանելով կայունություն ու կանխելով արևմտյան գերիշխանությունը: Դրա արժանիքը պատկանում է Պուտինին: Նրան հաջողվեց վերադարձնել աշխարհում Ռուսաստանի տեղը, սակայն ավելի կարևոր տեղ, քան ավելի վաղ զբաղեցրել է Խորհրդային Միությունը»: