ՌԴ-ը չունի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վրա վետո դնելու որևէ հնարավորություն. Զալկալիանի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելն անշրջելի է: Զալկալիանին նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը մտահոգ է Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու փորձերի կապակցությամբ, և որ Ուկրաինայի ներկայիս իրադարձությունները հանդիսանում են հենց այդ քաղաքականության հետևանքը.
«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը վերաբերվում է միայն Վրաստանին ու դաշինքին, Ռուսաստանը չունի դրա վրա վետո դնելու որևէ հնարավորություն: ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումն անշրջելի գործընթաց է: Դրանում վստահ ենք ոչ միայն մենք, այլև՝ մեր եվրոպացի գործընկերներն ու ԱՄՆ-ը:
Մենք արդեն իսկ մեծ հաջողությունների ենք հասել դաշինքին անդամակցելու ճանապարհին, ինչը և կարտացոլվի Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովում»: