Գևորգ Կոստանյանի հայրը՝ ՍԴ-ի անդամ. «ՀԺ»
«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ըստ «ՀԺ»-ի հավաստի տեղեկությունների, առաջիկայում նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«ՍԴ անդամ դառնալու համար պայքարում է նաև արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ով նաև Սերժ Սարգսյանին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է: ՍԴ-ում, ինչպես ժամանակին տեղեկացրել էինք, դատավորի 2 թափուր տեղ է առաջանում, քանի որ թոշակի են գնում ՍԴ անդամների Վալերի Պողոսյանը և Մանուկ Թոփուզյանը»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։