«Ո՞ւր էր՝ չբերիք մի հատ լավ թաղում անեիք». Սամվել Ալեքսանյան. «Հրապարակ»
«Պարոն Լիմինդրովիչ, Ձեր մասնակցությունն ու բարձր ներկայությունն ունեցա՞ք մսյե Օլանդի հայաստանյան այցին, մասնակցեցի՞ք «Կարֆուրի» հիմնարկեքի արարողությանը»,- երեկ «Հրապարակ»-ը նման հարց է ուղել Սամվել Ալեքսանյանին:
««Ո՛չ»: Չե՞ք տալիս «սիթիները» «Կարֆուրին»:
«Ո՛չ»: Բա ինչո՞ւ են այդ «անսանձ, բանսարկու, չար, թունավոր» լրագրողները նման բաներ գրում: «Մեր լրագրողներին բան չասես. նրանք հարազատ մարդիկ են»:
Փաստորեն, հարազատաբար գրում են, որ «սիթի» էլ չեք ունենա: «Իրանք իմ նկարը դնում են նյութի մեջը, որ նյութը հետաքրքիր դառնա, էդքան բանի համար են գրում»: Չէ, պարոն Լիմինդրովիչ, ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում: «Է՜, լավ, էլի, օրեկան ինչ ասես գրում եք. մեկին թաղում եք, մեկին օրը էրկու անգամ ամուսնացնում եք, սգո սերվիզ եք անում. չե՞ք գրել սգո սերվիզ եմ բացում. ո՞ւր էր՝ չբերիք մի հատ լավ թաղում անեիք»»,- գրում է «Հրապարակ»-ը:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։