Բաժիններ՝

«Գազպրոմի» կողմից Ուկրաինայի համար գազի գնի բարձրացումը չարդարացված որոշում է. Օթթինգեր

The Wall Street Journal պարբերականին տված հարացազրույցի ժամանակ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից առաջ քաշված «Հարավային հոսք» գազատարի նախագիծը քաղաքական նախագիծ է:

Օթթինգերը չարդարացված որոշում է համարում ապրիլի 1-ից «Գազպրոմի» կողմից Ուկրաինայի համար գազի գնի բարձրացումը: Օթթինգերը հույս է հայտնել, որ գազի ժամանակավոր գնի հարցում համաձայնություն ձեռք կբերվի մինչև մայիսի վերջ.

«Մենք դեռ ունենք երկու շաբաթ՝ կանխելու համար Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր խափանումները: Եթե կողմերից մեկին չգոհացնի ժամանակավոր գինը, ապա նա կարող է հարցի լուծման համար դիմել միջնորդ դատարան: Ներկայումս մեր գլխավոր առաջադրանքը մատակարարումների խափանումներից խուսափելն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս