Արտակարգ դեպք՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. «Հ.Ժ»

«Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արտակարգ իրավիճակի մեջ է ընկել»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Երբ թիկնապահների հետ քայլելիս է եղել Երևանի Աբովյան փողոցով, նրա վրա վերևից կոշիկ է ընկել:

Աբովյան փողոցի երկայնքով, հիշեցնենք, բնակելի շենքեր են, որոնց պատուհանները բացվում են հենց փողոցի վրա: Մեր տեղեկություններով, Գասպարյանն արագ հեռացել է դեպքի վայրից, որից հետո տասնյակ օպերատիվ աշխատողներ լցվել են այդ տարածք և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացրել կոշիկի ծագման աղբյուր հանդիսացած շենքում:

Մեր տեղեկություններով, սակայն, ոստիկաններին որևէ բան պարզել չի հաջողվել չնայած կասկածյալ բնակարանների թիվը մեծ չէ»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս