Հովիկ Աբրահամյանը «վազվրատ» է անում իրերն ու երևույթները. «Ժողովուրդ»

«Կառավարությունն այսօր լուծարելու է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն, որը Տիգրան Սարգսյանի գլխավոր ծրագրերից մեկն է եղել՝ վարչապետ նշանակվելու առաջին օրվանից: Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ ընթացող ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված է նաև «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է պարտադիր աուդիտի համակարգի վերացումը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավեելացնելով. «Սա, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի հեղինակային օրինագծերից էր, որով վերջինս հսկում էր բանկային, ֆինանսավարկային և աուդիտորական կազմակերպություններին:

Սակայն սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մտադրություն ունի այս ծրագրերը «ոչնչացնելուց» հետո քայլեր սկսել «Որոտան հէկ»-ի «վերադարձման» ուղղությամբ:

ՀՀ նորանշանակ վարչապետն իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի կարողանա «Որոտան հէկ»-ի վաճառքի գործարքը չեղյալ համարվի: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթերը ևս Տիգրան Սարգսյանի «քավորությամբ» կնքվեցին: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանն իր երազանքների պաշտոնին հայտնվելուց հետո զբաղված է իրեն 6 տարի «երազախաբ արած» նախորդի հետքերը վերացնելով»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս