
Հայաստանը «Եվրատեսիլ 2014» -ում զբաղեցրեց չորրորդ տեղը

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այսօր տեղի ունեցած «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը զբաղեցրեց չորրորդ տեղը:
Մրցույթի հաղթող ճանաչվեց Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը:
Հայաստանի օգտին առվելագույն` 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Ավստրիան եւ Վրաստանը, 10 միավոր` Մոնտենեգրոն, Լատվիան, Բելառուսը, Ուկրաինան, 8 միավոր` Ռուսաստանը, Մակեդոնիան:
Հայաստանն իր առավելագույն` 12 միավորը տվեց Մոնտենեգրոյին, 10 միավորը` Ռուսաստանին, 8 միավորը` Բելառուսին: