Ըստ Լևոն Շիրինյանի` Ջ. Ուորլիքը նյուտոնյան հայտնագործություն է անում` Ադրբեջանին համաշխարհային խաղացող անվանելով

Այսօր Քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին: Քաղաքագետին անհանգստացնում է ոչ թե այն, որ ըստ այդ հայտարարության մենք պարտվող կողմ ենք լինելու (այլ Ուորլիքի հարցազրույցի ժամկետը. «Ինձ թվում է` արևմուտքը, տվյալ պարագայում Միացյալ նահանգները, Ուկրաինական ճակատում բացարձակ ձախողմանէ գնում: Ամերիկացիները երկրորդ անգամ սխալվեցին: Նախ Ռուսաստանի հարցում 2008 թվականին (այդ թվականի վրացական ինտերվենցիայի արդյունքով ազատագրվեցին հարավային Օսիայի օսերը եվ աբխազները): Ռուսաստանի ռեակցիան չէին սպասում, ես հարյուր տոկոսով համոզված եմ: Ուկրաինայում երևի նույնն է մտածել, թե կհաջողվի անել այն, ինչ անում են: Այստեղ լրիվ ձախողվում են, որովհետև ռուսական քաղաքական էլիտան, փաստորեն, ռազմական էլիտայի հետ համաշխարհային պատմական նշանակության հաջողություն ունեցավ: Ռուսաստանը (ոչ թե ռուսական զոնան, այլ այն արդյունաբերական մասը, որ ռուսական զոնայում է), ինձ թվում է, կյանքի վերջին գնով (և արևմուտքը դա հասկանում է) չի տալու, հնարավոր բան չի»:

Քաղաքագետի կարծիքով` այս պայմաններում նրանք խնդիր ունեն, գոնե դեմքը փկել, խայտառակ ձևով չջախջախվել Ուկրաինայի հարցում. «Դրա համար նրանց պետք է երկրորդ ճակատ: Ես այդպես եմ գնահատում Ուորլիքի հայտարարությունը: Եւ ամեալավ, տաք տեղը որտեղ կարող է ստացվել` Այսրկովկասն է: Հարցազրույցում թվում է, թե նա ադրբեջանցիների կողմն է, որովհետեև նույնիսկ նյուտոնյան հայտնագործություն է անում: Ուրեմն, Ադրբեջանը հռչակում է համաշխարհային խաղացող: Շշմելու բան է, Ադրբեջանը համաշխարհային խաղացող չի, նա ռազմական-քաղաքական էլիտա չունի, եթե թուրքին տակից հանում ես, և ադրբեջանցի ժողովուրդն այդ ֆունկցիան չի էլ կարող կատարել: Ամերիկացիք դա փայլուն գիտեն»:

Ըստ` Լ. Շիրինյանի Ռուսասատանին այսօր կյանքի գնով Այսրկովկասում կայունություն և հանգստություն է պետք. «Այդ գործում մենք ենք այն, ուժը որ կարող ենք դա ապահովել: Ես ուզում եմ Հայաստանի իշխանության ուշադրությունը հրավիրեմ սրա վրա, կարծում եմ, որ իրենք դա շատ լավ հասկանում են: Ռուսական իշխանությունը 18-20 թվականների բոլշևիկների տհասությունները չպետք է կրկնի: Հստակ տեսակետ պետք է ունենա, որովհետև, ճիշտ է` ինքը կհաղթի, ոչ մեկն էլ ոչինչ չի կարող անել, բայց համաշխարհայի հրդեհի վերածել, կամ դրա եզրագծին հասցնել վիճակը կարծում եմ` ձեռնտու չէ: Եւ Հայաստանն այստեղ կարող է ստանալ բացառիկ ֆունկցիա` իր դաշնակցային պարտականությունները կատարելու համար, որպեսզի լինի խաղաղություն»:

Քաղաքագետի գնահատմամբ Ուորլիքի ծրագիրը, որ նա անվանում է խաղաղություն ծրագիր, պատերազմի ծրագիր է:

«Ես կարծում եմ, որ այն տարբերակը, որ բերվում է, երբեք խաղաղություն չի բերելու, սա մեր մահն է` այդ 6 կետերը: Եւ ես իմ անունից ասումեմ, որ պետք է ողջունել ՀՀ-ի նորgնշանակ վարչապետի երեկվա հայտարարությունը: Առաջին անագամ պաշտոնական բարձր մակարդակով, ես ուրիշ դեպք չեմ հիշում, երբ Հայաստանի վարչապետը` գործադիր իշխանության ղեկավարը, հայտարարում է, որ ոչ մի թիզ հող չի տրվելու և մենք ընդունում ենք տարածքային ամբողջականություն: Սա հիանալի է, մանավանդ, եթե դա զուգորդենք Հայաստանի պաշտպանության նախարարի զուսպ, ինչպես միշտ, և չափազանց տրամաբանված հայտարարության հետ, որ մենք այդպիսի ծրագրեր չունենք և չի էլ լինելու»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս