Հունաստանի ու Թուրքիայի միջև վիզային ռեժիմը կվերացվի այս տարի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանը մտադիր է չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ գործող վիզային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ի խոսնակ Կոնստանդինոս Կուտրասը: Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ վիզային ռեժիմն ամբողջովին կվերացվի այս տարվա աշնանը:

Կուտրասի խոսքերով՝ Հունաստանը մեծապես աջակցում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Նա ընդգծել է, որ Հունաստանի ու Թուրքիայի փոխհարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակի վրա: Կուտրասը Թուրքիան որակել է որպես «Հունաստանի ռազմավարական գործընկեր»:

Նա հիշեցրել է, որ Հունաստանի ու Թուրքիայի միջև արդեն իսկ անցկացվել է Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի երկու նիստ, իսկ երրորդ նիստն անցկացվելու է առաջիկա աշնանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031