Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը մեկնել է Վրաստան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնել է Վրաստան, որի մայրաքաղաք Թբիլիսիում վաղը մասնակցելու է նախագահների մակարդակով կայանալիք «Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան» եռակողմ գագաթաժողովին:

Վրացական այցի ընթացքում Գյուլին ուղեկցում են Թուրքիայի զբաղվածության ու սոցիալական անվտանգության նախարար Ֆարուք Չելիքը և տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Լյութֆի Էլվանը:

Վրաստան մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Գյուլը հայտարարել է, որ Վրաստանում քննարկվելու է Հարավային Կովկասի կայունության հարցը, ինչպես նաև տնտեսական հարցեր (համատեղ նախագծեր) և տարածաշրջանի անվտանգության առնչվող հարցեր:

Գյուլի խոսքերով՝ Թուրքիայի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 1.5 միլիարդ դոլար, իսկ Վրաստանում թուրքական ներդրումների ծավալը հասնում է 1 միլիարդ դոլարի: Գյուլը հավելել է, որ թուրքական ընկերությունները Վրաստանում կառուցում են հիդրոէլեկտրակայաններ, հյուրանոցներ, բարձրահարկ շենքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031