Հովիկ Աբրահամյան. Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը՝ վերանայել իրենց որոշումը

Ինչպես հայտնի է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը «Հավիկ» գրելու և եթեր հեռարձակելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել էր «Ժամը» լրատվական ծրագրի երկու աշխատակիցներին՝ լրագրողին և մոնտաժողին:

Քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքնելով տեղի ունեցածին: ««Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ: Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031