Բաժիններ՝

Տուրչինովն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Կողմերը քննարկել են նաև մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունների հարցը և երկկողմ համագործակցության ակտիվացման հարցը:

Տուրչինովի խոսքերով՝ Կիևը պատրաստ է շփվել արևելքի այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են քննարկել իրենց դիրքորոշումը, սակայն պատրաստ չէ շփվել նրանց հետ, ովքեր զենք են բարձրացնում ու կիրառում Ուկրաինայի քաղաքացիների դեմ: Տուրչինովը հավելել է, որ իրենք անում են ամեն ինչ՝ կայունացնելու համար երկրի արելքում տիրող իրավիճակը.

«Հակաահաբեկչական գործողության դանդաղ ընթացքը կապված է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու  և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու Կիևի ձգտման հետ: Կիևը ձգտում է անցկացնել ազնիվ ու թափանցիկ նախագահական ընտրություններ»:

Մերկելն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է ամբողջովին աջակցել Ուկրաինային և պատրաստ է ամեն կերպ օգնել խնդրի կարգավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031