
Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին մասնակցելու է 151 միավոր ռազմական տեխնիկա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվայում կազմակերպվելիք զորահանդեսին մասնակցելու է 151 միավոր ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունն ընդգծել է, որ ողջ զրահատեխնիկան արդեն իսկ քանիցս անցել է մայրաքաղաքի «Կարմիր» հրապարակով և փողոցներով: ՌԴ ՊՆ-ը պարզաբանել է, որ այն բոլոր մեքենաները, որոնք ունեն ասֆալտին վնաս պատճառելու պոտենցիալ, կստանան հատուկ սարքավորումներ:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Հաղթանակի օրվա զորահանդեսը ղեկավարելու է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը: