Դավութօղլուն պլանավորել է Վիեննայում բարձրացնել Ղրիմի թաթարների հալածանքների հարցը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ այսօր Վիեննայում մեկնարկում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նիստը, որն անցկացվում է արտգործնախարարների մակարդակով և ավարտվելու է վաղը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պլանավորել է նիստի ժամանակ հանդես գալ հատուկ զեկույցով, որն առնչվելու է Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո տեղի թաթարների նկատմամբ հալածանքներին:

Մասնավորապես, Դավութօղլուն բարձրացնելու է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևի հարցը, որին ռուսական կողմը 5 տարով արգելել է մուտք գործել թերակղզու տարածք:

Դավութօղլուն պլանավորել է նաև նիստի շրջանակներում երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Ղրիմի թաթարների հարցը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Մուսթաֆա Ջեմիլևը հայտարարել է, որ իր հարցով խոստացել է զբաղվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով այդ նպատակով պետք է կապ հաստատի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031