Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Լախդար Բրահիմին քննարկել են Սիրիայի հարցը
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերի ուշադրություն կենտրոնում է եղել Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, ընդգծվել է, որ դրա լավագույն տարբերակը հարցի քաղաքական կարգավորումն է:
Զարիֆը կարևորել է Սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Բրահիմիի գործադրած ջանքերը՝ դրանք որակելով որպես «արդյունավետ»: Հունիսի 3-ին Սիրիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ, ինչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի բնորոշմամբ՝ չի համապատասխանում Ժնևյան կոմյունիկեի ոգուն:



