Լուկաշենկոն անթույլատրելի է համարում ԱՊՀ-ը կործանելը
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անթույլատրելի է համարում ԱՊՀ-ը կործանելը: Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ գործկոմի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից ԱՊՀ-ում նախագահելուց հրաժարվելը.
«Անկեղծ ասած՝ մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջան: Վստահ եմ, որ կհաջողվի լուծել առկա խնդիրները: Սակայն անկարելի է թույլ տալ ԱՊՀ-ի կործանումը, որին մենք ցանկանում և ձգտում ենք տեսնել այլ կերպ: Դրա համար էլ մենք ձեզ հետ որոշել ենք, որ ԱՊՀ-ը եղել, կա և կլինի»:
Լուկաշենկոն Լեբեդևին խնդրել է իրեն իրազեկել ընթացիկ տարվա հոկտեմբերին պլանավորված ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի նախապատրաստման մասին:



