Ա. Բախշյան. «Հովիկ Աբրահամյանը տնտեսությունը գիտի հողի վրա կանգնած, ոչ թե օդից»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօրվա ասուլիսում՝ խոսելով ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին, ասաց. «Հովիկ Աբրահամյանը օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ է»: Սակայն, համեմատելով նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ Ա. Բախշյանն ասաց, թե Հ. Աբրահամյանը մեկ դրական հատկանիշ ունի՝ «տնտեսությունը գիտի հողի վրա կանգնած, ոչ թե օդից»:

Իսկ ինչ վերաբերում է նոր ձևավորված կառավարությանը, ապա, Ա. Բախշյանի գնահատմամբ՝ «բոլոր վարպետ ավազակները եկան դարձան նախարար»: «Կոնկրետ Գագիկ Խաչատրյանը, ոնց որ ասես գառների հոտի վրա գայլին պահակ դնես: Կարող է իրենք լավ կառավարիչներ են, բայց նաև շատ անազնիվ մարդիկ: Եկան, քանի որ իշխանության վերարտադրվելու համար այդպիսի պահանջարկ կա»,- ասաց նա: Չնայած իր այս դիտարկումներին՝ Ա. Բախշյանը հույս ունի, որ նոր կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի իր զրոյական վստահությունը մի փոքր բարձրացնի: Նոր նշանակված նախարարներից Ա. Բախշյանը առանձնացնում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ դրական առումով։ Միաժամանակ նա մեկ նկատառում արեց. «Եթե պարոն Աշոտյանը իսկապես մի կողմ դներ կուսակցական գործունեությունը և ուսումնական հաստատությունները կարողանար զերծ պահել կուսակցական քարոզչությունից, ապա ինքը կլիներ շատ լավ նախարար»:

Տեսանյութեր

Լրահոս