Բաժիններ՝

«Սևոլ» լաստանավի կործանման հետևանքով զոհվածների քանակը հասել է 259-ի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարավկորեական «Սևոլ» լաստանավի աղետի հետևանքով զոհերի քանակը հասել է 259-ի: Վերջին ժամերին ջրասուզակներին հաջողվել է 35 մետր խորությունից ջրի մակերևույթ բարձրացնել 11 դիակ:

Եվս 43 համարվում է անհետ կորած: Այս մասին հայտարարել է Չինդո կղզում գտնվող կառավարության օպերատիվ շտաբը: Ջրասուզակներին հաջողվել է զննել նավի 61 խցիկ՝ պլանավորած 64-ի փոխարեն: Ընդհանուր առմամբ, լաստանավն ունի 111 խցիկ:

«Սևոլ» լաստանավը, որի վրա գտնվել է 476 մարդ, ապրիլի 16-ին կործանվել է Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափի մոտ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031