Բաժիններ՝

Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ ընդգծել է Կիևի ներկայիս իշխանությունների ու Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչների միջև երկխոսություն հաստատելու անհրաժեշտությունը:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Պուտինն ու Մերկելը քննարկել են նաև ռուսական գազի մատակարարման ու տարանցման ապահովման հարցը՝ հաշվի առնելով օրեր առաջ Վարշավայում տվյալ խնդրի շուրջ անցկացված եռակողմ (ԵՄ-ՌԴ-Ուկրաինա) խորհրդակցությունները:

Պուտինն ու Մերկելը կարևորել են Ուկրաինայում լարվածության նվազեցման ուղղությամբ միջազգային միջոցների ձեռնարկումը, և առաջին հերթին ԵԱՀԿ-ի գծով: Մայիսի 7-ին տվյալ հարցով Մոսկվա է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031