Դավութօղլուն դատապարտել է Սիրիայում նախագահական ընտրություններ նշանակելը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Հորդանանում լրագրողների հետ զրույցում զգուշացրել է աշխարհին ու միջազգային հանրությանը՝ կապված Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Դավութօղլուն ընդգծել է, որ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը ևս մեկ անգամ «ապացուցում» է սիրիական վարչակարգի երկակի խաղը և ոչ անկեղծ լինելը: Դավութօղլուի խոսքերով՝ Սիրիայի ժողովուրդը կարող է ուժեղացնել դիմադրությունը:

Դավութօղլուն հիշեցրել է, որ առնվազն 3 միլիոն սիրիացի է փախել երկրից , ավելի քան 6.5 միլիոն մարդ հարկադրված է եղել լքել իրենց տները, և բնակչության կեսն էլ ի վիճակի չէ մասնակցել ընտրություններին: Դավութօղլուի կարծիքով՝ անիմաստ է այդպիսի պայմաններում նախագահական ընտրություններ անցկացնելը:

Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031