Բաժիններ՝

Ռուսաստանը մինչև ընթացիկ տարեվերջ Սիրիային կտրամադրի «Յակ-130» ինքնաթիռների առաջին խմբաքանակը

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պլանավորել է մինչև ընթացիկ տարեվերջ Սիրիային հատկացնել «Յակ-130» ուսումնա-մարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնել է «Ռոսօբոռոնէքսպորտին» մոտ կանգնած թերթի աղբյուրը:

Նրա խոսքերով՝ մինչև տարեվերջ Դամասկոսը կստանա 9 ինքնաթիռ, իսկ հետագա երկու տարիներին՝ 12 և 15 ինքնաթիռ համապատասխանաբար: Աղբյուրն ընդգծել է, որ իրենք անպայմանորեն կատարելու են 36 հատ «Յակ-130» ինքնաթիռ մատակարարելու մասին ավելի վաղ Սիրիայի հետ ստորագրած պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Նախորդ տարվա հունիսին Սիրիան մոտ 100 միլիոն դոլարի կանխավճար էր արել Ռուսաստանին՝ 2011 թվականին կնքված պայմանագրով առաջին 6 «Յակ-130» ինքնաթիռների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031