Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարն Ադրբեջան կժամանի մայիսի 8-ին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդն Ադրբեջան կժամանի մայիսի 8-ին: Այս մասին նշված է ԵԽ-ի մամլո ծառայության տարածած այսօրվա հայտարարությունում:
Այցի նպատակը ԵԽ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարնների քննարկումն է և Ադրբեջանի կողմից ԵԽ-ի Նախարարական կոմիտեի նախագահության ստանձնումը: Ակնկալվում է, որ այցի շրջանակներում Յագլանդը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Ավելի վաղ ակնկալվում էր, որ Յագլանդի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջան է այցելելու ապրիլի 22-24-ին: Սակայն այդ այցը հետաձգվել էր Ուկրաինայի դեպքերի պատճառով: Մայիսի 15-ին Ադրբեջանն ստանձնելու է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: