
Սլավյանսկում շարունակվում են մարտերը. կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութեր)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Սլավյանսկի քաղաքային մասում մարտեր են ընթանում ուկրաինացի զինվորականների ու ռուսամետ անջատողականների միջև: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ արդեն իսկ գրավվել է ահաբեկիչների 9 ամրակետ:
Ավակովն ընդգծել է, որ ահաբեկիչներն ուկրաինական կողմի դեմ կիրառել են ծանր սպառազինություն, նռնականետեր և անգամ շարժական զենիթա-հրթիռային համալիրներ: Ավակովի խոսքերով՝ իսկական պրոֆեսիոնալ վարձականների հետ բախումների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: