Ֆրանսիայի նախագահը պետք է պարզաբանում պահանջի Բաքվից. Human Rights Watch
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն հանրահայտ իրավապաշտպան Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ Արիֆի նկատմամբ բռնությունները: Այս մասին նշված է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ Եվրոպայի Խորհրդի գծով Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է հստակ հասկացնել տան, որ իրավապաշտպաններին հալածելու շարունակումը կազդի Ադրբեջանի կառավարության հետ նրանց հարաբերությունների վրա.
«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերադարձնեն Յունուս ամուսինների անձնագրերը և դադարեցնեն նրանց ազատ տեղաշարժին առնչվող խախտումները»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պլանավորել է Ադրբեջան այցելել մայիսի 11-ին ու 12-ին: Ակնկալվում է, որ Բաքվում նրա հետ հանդիպելու է Լեյլա Յունուսը:
Դրա հետ կապված՝ HRW-ը հայտարարել է, որ Օլանդը պետք է պնդի, որ Բաքվում հանդիպումներ ունենա Լեյլա Յունուսի՝ հասկացնել տալով, որ նրանց ու Միրկադիրովի ազատությունը մեծ նշանակություն ունի ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների համար:
Մայիսի 15-ին Ադրբեջանն ստանձնելու է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: