Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին, Գյումրիի Անդրանիկ Օզանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Համլետ Բ.-ն:
Լիտվայի և Լիբանանի կառավարությունների ղեկավարները շնորհավորական ուղերձ են հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Դե, գիտեք ինչ, իրան բամբակի մեջ չեն պահել, ուզել են ինչ-որ ինֆորմացիա իմանան, դրա համար մի քիչ նեղացրել են, բայց որ ասենք խոշտանգել են, որ նման բան չկա: Բնական է, որ մեկ-երկու անգամ խփած կլինեն, դե չէին տանելու բամբակի մեջ պահեին, փորձել են ինֆորմացիա իմանան: Մնացածը ինքը ոնց ասել է՝ էդպես է»:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործի քննությունը:
Հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) այսօր հայտարարել է, որ իր կողմնակիցները մայիսի 1-ին հավաքվելու են Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում:
«ՀՀ-ում ֆինանսական միջնորդության մակարդակը բավականին ցածր է եղել, վերջին մի քանի տարում է աճել, և այսօր ունենք համակարգ, որը դինամիկ աճում է»,
Ժիրինովսկին վիրավորել է Россия сегодня լրատվական գործակալության հղի լրագրողուհու:
Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:
Դոնեցկի ռուսամետ ակտիվիստները հայտարարել են, որ չեն լքի մարզխորհրդի շենքը՝ չնայած Կիևի իշխանությունների պահանջներին և Ուկրաինայի շուրջ միջազգային նոր համաձայնագրի ստորագրմանը:
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի գյուղանտեսության, անտառտնտեսության ու ձկնորսության նախարար Եսիմասա Հայասին
Ապրիլի 17-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18 և 19 տարեկան աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կառավարությունը պիտի պաշտոնապես նոր դիրքորոշում տարածի գործատուներին ուղղված հատկապես առ այն, որ ոչ մի գործատու չպիտի կատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային պահում, եթե աշխատողը գրավոր կամք չի արտահայտել մասնակցելու այս համակարգին:
Ադրբեջանը շահագրգռված է Ռուսաստանի հետ ռազմական ու տեխնիկական համագործակցության զարգացմամբ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է այն 10 քայլերը, որոնց իրականացման արդյունքում հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման համար:
Համատեղ քննարկման արդյունքում լուծվեց 8-ամյա Մելանիայի դպրոց հաճախելու հարցը: Երեխան վաղվանից կհաճախի Գյումրու լավագույն դպրոցներից մեկը:
«Բանկոմատները դրա համար են, որ մարդիկ կանխիկացնեն իրենց միջոցները: Կարող են հանգիստ կանխիկացնել և, եթե անգամ 1000-ներով հանեն իրենց գումարները, «ԱրՔա» համակարգը նորմալ կաշխատի, թողունակությունն էլ կբավարարի»
Դրանով իսկ նրանք կկարողանան իմանալ, թե իրենց ընկերներից ով է գտնվում իրենց անմիջական մերձակայքում:
Մամուլն արդեն գրել է, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը չի վերանշանակվի այդ պաշտոնում: 168.am-ի տեղեկություններով, վարչապատ Հովիկ Աբրահամյանն այդ հարցն արդեն համաձայնեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ի պատասխան այդ հրապարակումների Յուրի Վարդանյանը իր մերձավորշրջապատում հայտարարում է, որ իր համար միևնույն է՝ կվերանշանակվի թե, ոչ, որովհետև չվերանշանակվելու դեպքում ինքը դառնալու է ՀԱՕԿ նախագահ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ:
Այդ նախագծի իրագործումն իրականացվում է միջկառավարական համաձայնագրերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի ու նախագծին մասնակից երկրների միջև:
Ռուսաստանը ստիպված է եղել ստորագրել հայտարարությունը և դատապարտել ծայրահեղականությունը, որն այսօր փաստացիորեն աջակցություն է ստանում Ռուսաստանից:
«Էնքան գրեն, էնքան էլ… Ինձ պարզապես ասացին, որ այդ վայրում կենդանիներ չի կարելի տանել, դրա համար երևի հատուկ վայրեր կան, դեռ պետք ա տեղն իմանամ»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանցից օրենսգիրք է պահանջել և խնդրել ցույց տալ այն կետը, որն արգելում է այդ վայր կենդանիներ բերելը:
Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ:
Ապրիլի 18-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում առուն վարարել է, և ջուրը լցվում է 5-րդ շարքի տներից մեկը. անհրաժեշտ է օգնություն:
«Կյանքը ցույց տվեց, որ կոալիցիաները արհեստածին են: Կարծում եմ՝ հիմա եկել է այն ժամանակը, որ ՀՀԿ-ն ազատ ու անկաշկանդ ռեժիմով իրականացնի իր ծրագրերը, իր տեսլականը»:
Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը գնալով աղմկահարույց է դառնում։ Նախաքննական մարմինը փորձում է ապացուցել, որ այս սպանության հետևանքով հետագայում սպանված Մովսես Ներսիսյանի դիակը Իսրայել Սարգսյանը նետել է Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը։
Յըլդըզը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան Ուկրաինայի դեպքերի պատճառով կարող է զրկվել «Արևմտյան» գազատարով գազի մատակարարումներից, որով երկիրը ստանում է գազի 12.5 տոկոսը:
Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը ոստիկանությունից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն է փոխանցվել դատախազի հանձնարարությամբ:
Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո իշխանական վերնախավը ռեստորաններից մեկու նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան տոնը: Միջոցառմանը ներկա են եղել ներկա և նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Տիգրան Սարգսյանը: