Բաժիններ՝

«Բնական է՝ Արսենին բամբակի մեջ չեն պահել, նեղացրել են». Արսեն Խոջոյանը հոգեբանի կարիք ունի. galatv.am

Ադրբեջանական գերությունից ազատված գերեւարված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանն արդեն մի քանի օր է՝ դուրս է գրվել հիվանդանոցից ու այժմ գտնվում է տանը, այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողին հայտնել է նրա հորեղբոր որդին՝ Արմեն Խոջոյանը:

Ըստ նրա՝ Արսենն այս օրերին որեւէ բանով չի զբաղվում, նա հանգստանում է, ուստի եւ մարդկանց հետ նրա շփումը նվազագույնի են հասցրել:

«Ինքը հիմա տունն է, ոչ մի բանով չի զբաղվում, մենք արգելել ենք իրա շփումը, իրան հիմա պետք է հանգիստ վիճակ»,- նշեց Արմեն Խոջոյանը:

Նրանից մեր լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հավաստի են գյուղապետի կողմից տրված այն տեղեկությունները, որ Ադրբեջանում Արսեն Խոջոյանը բռնության է ենթարկվել, ինչի մասին ինքը՝ Արսեն Խոջոյանը, չբարձրաձայնեց.

«Դե, գիտեք ինչ, իրան բամբակի մեջ չեն պահել, ուզել են ինչ-որ ինֆորմացիա իմանան, դրա համար մի քիչ նեղացրել են, բայց որ ասենք խոշտանգել են, որ նման բան չկա: Բնական է, որ մեկ-երկու անգամ խփած կլինեն, դե չէին տանելու բամբակի մեջ պահեին, փորձել են ինֆորմացիա իմանան: Մնացածը ինքը ոնց ասել է՝ էդպես է»,- նշեց Արսենի հորեղբոր որդին:

Մանրամասներն ` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս