ԱՄՆ-ը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Նա հավելել է, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ պաշտոնական ձևով. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ մենք ակտիվ ենք շարունակվող բանակցային գործընթացում:

Կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կանոնավոր հանդիպումները շատ կարևոր են հակամարտության կարգավորման կոնկրետ քայլերը քննարկելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930