Բաժիններ՝

Իրանն իրավունք ունի ուրան հարստացնել մինչև 90 տոկոս. Սալեհի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն իրավունք ունի ուրան հարստացնել մինչև 90 տոկոս մակարդակի: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին.

«Մենք կարծում ենք, որ մեր երկիրն ունի նույնպիսի իրավունքներ, ինչ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մյուս մասնակիցները: Դա նշանակում է, որ մենք իրավունք ունենք ուրան հարստացնել 1-ից մինչև 90 տոկոս:

Իրանը համաձայնվել է ուրան հարստացնելու իր ծրագիրը կրճատել մինչև 5 տոկոսանոց մակարդակի վրա` բացառապես որպես կամավոր քայլ Ժնևյան համաձայնագրի շրջանակներում:

Իրանը պլանավորել է մոտակա տարիներին կառուցել ևս 4 ատոմակայան: Իրանը մտադիր է հաջորդ ատոմակայանները կառուցել իրանցի ու ռուս մասնագետների ջանքերով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930