Բաժիններ՝

Թուխ Մանուկի լեռնանցքում ավտոմեքենան գլորվել է ձորը. Կա զոհ եւ վիրավոր

Ապրիլի 13-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Թուխ Մանուկի լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 636ՕT61 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչից տեղում զոհվել է անձը չպարզված քաղաքացի:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Ս. Թ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել զոհված քաղաքացու դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս