Իրանում մեկնարկել են սահմանապահ զորքերի մասշտաբային վարժանքները
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում մեկնարկել են սահմանային զորքերի խոշորամասշտաբ զորավարժություննները, որոնք ստացել են Iqtidar-3 ծածկանունը:
Այդ զորավարժություններին մասնակցում է Իրանի արևմտյան նահանգների ավելի քան 6000 սահմանապահ: Զորավարժություններն անցկացվում են Քերմանշահ նահանգի Գասրի Շիրին քաղաքի մոտ: Զորավարժություններում ներգրավված են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), զրահապատ ավտոմեքենաներ և սահմանապահ զորքերի այլ տեխնիկա:
Զորավարժությունների ժամանակ անցկացվելու են նաև սահմանների պաշտպանության հետ կապված վարժանքներ: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Իրանն առաջին անգամ զորավարժություններ է անցկացնելու ԱԹՍ-երի մասնակցությամբ: