Ծննդատան նորածնային բաժանմունքի 36-ամյա բուժքույրը՝ ամբաստանյալի աթոռին

Դատարանում է Երևանի հիվանդանոցներից մեկի բուժքրոջ դեմ հարուցված քրեական գործը: 36-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատան նորածնային բաժանմունքի բուժքույր, բժշկական կենտրոն ընդունված կնոջ նկատմամբ ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով անզգուշությամբ վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական ոչ պատշաճ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մաս): Եթե դատարանն ապացուցված համարի նրա մեղքը, ապա նա կարող է պատժվել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով: Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930