Բաժիններ՝

ԲՀԿ-ի ձեռք ու ոտքը փորձում են կապել. Արմեն Մարտիրոսյան. civilnet.am

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով իշխանությունը փորձում է կապել «Բարգավաճ Հայաստանի» ոտքերն ու ձեռքերը: ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ  է հայտել  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մեզ համար այս քայլը սպասելի էր: Երբ իշխանությունը հասկացավ, որ չի կարողանում մասնատել քառյակին, անցավ երկրորդ հարձակմանը»,- ասել է Մարտիրոսյանը` հիշեցնելով, որ Հովիկ Աբրահամյանը իշխանության կարկառուն ներկայացուցիչներից է, «որը նաև կեղծել է ընտրություններ»:

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ԲՀԿ-ն և Հայ հեղափոխական դաշնակցությունը կոալիցիայի մաս կազմեն, «Ժառանգության» ներկայացուցիչը նշել է, որ ինքը դեռ տեղյակ չէ երկու քաղաքական ուժերի պաշտոնական դիրքորոշումներին, սակայն իր ունեցած ավելի վաղ տեղեկություններով նրանք չէին պատրաստվում:

«Այս նշանակումով փորձ է կատարվում իրադրությունը փոխել, բայց ես հույս ունեմ, որ մեր գործընկերները կհասկանան, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե իշխանությունը շարունակի այն քաղաքականությունը, որ այս տարիների ընթացքում է իրականացրել, և իշխանափոխություն երկրում չի իրականացվել»,- ասել է Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ գործընկերները չեն տրվի իշխանական ծրագրերին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս