
Խարկովում բախումներ են տեղի ունեցել. տուժածների թիվը հասնում է մեկ տասնյակի

Խարկովում այսօր բախումներ են տեղի ունեցել ֆեդերալիզացիայի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, տուժածների թիվը հասնում է մեկ տասնյակի, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:
Ռուսական դրոշների ներքո ֆեդերալիզացիայի կողմնակիցները վերջին օրերին ցույցեր են անցկացնում Ուկրաինայի արեւելյան մի քանի շրջաններում՝ Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում: Ակցիաների մասնակիցները պահանջում են իրենց շրջանների կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնել, ինչպես նաեւ երկիրը դաշնային պետություն հռչակել: