
Գուրգեն Արսենյանը՝ Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին. ՀՀԿ կողմից ամենատրամաբանական նշանակումն է. 1in.am

«Կանխատեսելի և Հանրապետական կուսակցության կողմից ամենատրամաբանական նշանակումն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածության հաստատմանը:
Իսկ ինչպե՞ս է գնահատում վարչապետի պաշտոնում նրա նշանակումը: Արդյո՞ք Հ.Աբրահամյանն է այն մարդը, որը կարող է լավ վարչապետ լինել և Հայաստանի տնտեսությունը զարգացնել: «Կսպասենք ներկայացնի ծրագիրը՝ կտեսնենք»,- կարճ պատասխանել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: