![](/banners/BeFunky-design.jpg)
28-ամյա երիտասարդը մեղադրվում է օդանավի միջանցքում բորտուղեկցորդուհիների հետույքներին հպվելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/stuardessa55-1.jpg)
Արարատի մարզի 28-ամյա երիտասարդը մեղադրվում է խուլիգանության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավի միջանցքում ձեռքով և իր առջևի մասով սկսել է հպվել բորտուղեկցորդուհիների հետույքներին: Մեղսագրվող արարքի նկատմամբ երիտասարդն անմեղսունակ է ճանաչվել: Երիտասրդին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: