Դավութօղլուն հերքել է Թուրքիայի կողմից Մոնտրեի կոնվենցիան խախտելու մասին ռուսական մեղադրանքը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`  Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ճապոնիայում հայտարարել է, որ Թուրքիան հավատարիմ է Մոնտրեի կոնվենցիային, որը կանոնակարգում է Սևծովյան նեղուցներով ռազմանավերի անցումը.

«Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա Մոնտրեի կոնվենցիայի դրույթների խախտում: Թուրքիան երբեք մոռացության չի մատնել իր պարտավորություններն այդ պլանում և մշտապես բառացիորեն կատարել է կոնվենցիայի պայմանները: Թող ոչ ոք կասկած չունենա այդ հարցում:

Դրա համար էլ սխալ է ասել տվյալ հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև որևէ ճգնաժամի կամ լարվածության մասին: Կոնվենցիայի պահպանումը կարևոր է ինչպես Սև ծովի անվտանգության համար, այնպես էլ Ստամբուլի և նեղուցների անվտանգության համար»:

Դավութօղլուից առաջ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր հերքել երկրի կողմից Մոնտրեի կոնվենցիայի խախտումը, այդ մասին պնդումները որակելով որպես «անհիմն»: Սրանից առաջ ՌԴ ԱԳՆ-ը Թուրքիային մեղադրել էր Մոնտրեի կոնվենցիան խախտելու մեջ` կապված Սև ծովում ամերիկյան ռազմանավերի գտնվելու ժամկետի հետ:

Տեսանյութեր

Լրահոս