Բաժիններ՝

Սաակաշվիլիի նկատմամբ չի հայտարարվի միջազգային հետախուզում. Շոթաձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի Գլխավոր դատախազությունը որոշել է իր աշխատանքը շարունակել առանց երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վկայությունների: Այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Իրակլի Շոթաձեն:

Նա ընդգծել է, որ գերատեսչությունում շարունակվելու է տվյալ գործերի քննումը՝ չնայած նրան, որ նախկին նախագահը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ:

Նա հիշեցրել է, որ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է ներկայանալ դատախազություն և ցուցմունքներ տալ վկայի կարգավիճակով՝ դրանով իսկ չկատարելով իր քաղաքացիական պարտքը՝ ինչը սահմանված է Վրաստանի Սահմանադրությամբ ու օրենքներով:

Շոթաձեի խոսքերով՝ Սաակաշվիլիի նկատմամբ չի հայտարարվի միջազգային հետախուզում: Միխեիլ Սաակաշվիլիին մարտի 27-ին վկայի կարգավիճակով կանչել էին դատախազություն՝ կապված 10 գործի հետ:

Արտասահմանում գտնվող Սաակաշվիլին հրաժարվել էր ներկայանալ: Ավելի ուշ նրան առաջարկել էին ցուցմունքներ տալ Skype-ով, սակայն նա վերստին հրաժարվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս