Մենք մեր կարծիքը չենք փոխել հետևյալի մասին, որ մենք իրավական պետություն ենք և ՍԴ ցանկացած որոշում բոլորի համար պարտադիր է: Ես նորից ասեմ, որ չեմ հասցրել ուսումնասիրել: Դուք րոպեներ անց զանգահարել եք… դա բավական լուրջ, ծավալուն փաստաթուղթ է, որը պետք է նստել, նայել… Կրկնում եմ՝ ՍԴ որոշումները պարտադիր են:
«Դատախազը գրեց, որ 90 օրվա ընթացքում պետք է վերադարձվի: Մնաց 30 օր, որ նշված ժամկետը սպառվի… տեսնենք: Ես չգիտեմ, թե սրա վերջը ինչ է լինելու»:
Տվյալ հարցը քննարկվել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ժամանակ:
2014թ. ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2014 թվականի ապրիլի 3-ին:
Երեկ` ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում:
«Ոչ իշխանական» քառյակը որոշել է ապրիլի 28-ից սկսած երեք օր անընդմեջ հանրահավաքներ անել՝ կառավարության հրաժարականի պահանջով: Հենց այդ ժամանակ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը քննարկվելու Ազգային ժողովում՝ միանգամայն կանխատեսելի քվեարկությամբ:
Ապրիլի 2-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պարտադիր բաղադրիչը, որքան ես լսեցի, հակասահմանադրական չի համարվել, առաջարկվում է գտնել ձևեր, որ այդ գաղափարը հնարավոր լինի իրականացնել»:
ԱՄՆ-ը շարունակում է մնալ համաշխարհային, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանային առաջնորդ:
Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և ՀԲ-ը՝ Հայաստանի հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար
Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Եվրոպային կհատկացնի ավելի շատ գազ, քան ողջ Եվրոպան սպառում է ներկայումս:
Ես մի պահ մտածեցի, որ ապրիլմեկյան կատակ է, բայց մի պահ էլ մտածեցի, լավ, եթե լուրջ է, միգուցե ընտրությունները մայիսին են, մենք տեղյակ չենք, արդեն քարոզարշավ են սկսել։ Իսկ առհասարակ, նորից հերթական հայտարարություն է՝ պահի ազդեցության տակ արված։
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել էին Դողու Փերինչեքի` թուրքական աննշան մի կուսակցության ղեկավարի իրավունքները, որը 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հատուկ դիտավորությամբ և տեսնելու, արդյոք շվեյցարական իշխանությունները հանդգնելու էին իրեն պատժել Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:
Այս մասին հայտնի է դարձել Ուիլյամ Հեյգի ու Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հանդիպման արդյունքներով:
Պուտինն իր ղրիմյան արկածախնդրությամբ արագացրեց իր անկումը, որն այժմ անխուսափելի է:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի և Ռուբեն Գևորգյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Ազատամարտի նվիրյալների միության վերաբերյալ մի քանի ամիս շարունակ բողոքի ալիք բարձրացրած ազատամարտիկները միանշանակ կարծիք չունեն։
Նա հույս է հայտնել, որ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների առաջին փուլը կավարտվի այս ամռանը, իսկ երկրորդը՝ հաջորդ տարի:
Նախկինում տեղեկացրել ենք, որ տրակտորներ արտադրող բելառուսական «Բոբրույսկի» գործարանը դատի էր տվել ՀՀ գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս սահմանված ժամկետում այդպես էլ չվճարեց ՀՀ բերած բելառուսական տրակտորների դիմաց։
Պարզվում է՝ Մաքսային և Եվրասիական միությունները «լայն» հորիզոններ են բացել հայաստանյան պուտինյան տխրահռչակ ակումբների «հեղինակ», կրեմլյան հիերարխիայի «գնդի որդի» Անդրանիկ Նիկողոսյանի համար։
Կառավարության առաջիկա նիստում աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի առաջարկով կառավարությունը որոշում է ընդունելու իրավահավասարության քաղաքականության 2014 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին։
Ուկրաինան ստիպված է նվազեցնել գազի սպառումը:
4 էջից բաղկացած որոշումից պարզ դարձավ, որ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող:
Ոչ իշխանական քառյակն իր հանդիպումները լրագրողներին ներկայացնելու գործը կազմամակերպում է ռոտացիոն սկզբունքով։ Ամեն անգամ մի խմբակցու թյաև ներկայացուցիչ է լիազորվում՝ ներկայացնելու քննարկվածը, իսկ քառյակի մյուս ներկայացուցիչները լռության ուխտ են կնքում։
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ոչ միայն ՄԻՊ Կարեն Անդրեասյանն է գարնանային «զարթոնք» ապրում և լրատվադաշտը հեղեղել է մինի-զեկույցներով, այլև ՕԵԿ-ի մոտ են վերջին օրերին գարնանային սրացումներ նկատվել. Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կուսակտիվն էլ «տուն չի գալիս»։
Աթալայի խոսքերով՝ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:
Այսինքն՝ մեր կուսակցությունը կա՞… մեր կուսակցությունն ինչ որոշում կայացրեց ես լինելու եմ ու մասնակցելու եմ։
Փաստորեն, ոչ իշխանական խմբակցությունները գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումը։ Եվ մեր երկրում առկա պայթյուն անվտանգ իրավիճակում չի բացառվում, որ ամենօրյա հանրահավաքները կարող են ձնագնդի էֆեկտ ունենալ։
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Ուկրաինայի սահմանադրական փոփոխությունները պետք է տեղի հասարակության համար լինեն ամուր և հուսալի:
Եվրովերահսկողության տվյալներով՝ դեպի Ղրիմ թռիչքներն արգելվել են մինչև հետագա իրազեկումներ: