Բաժիններ՝

Ուկրաինայի ճգնաժամի պատճառը քաղաքական գործիչների արկածախնդրությունն է. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինայի տնտեսական ճգնաժամի պատճառը քաղաքական գործիչների արկածախնդրությունն է և միմյանց փոխարինած կառավարությունների անպատասխանատվությունը, որոնց չի հուզել համաքաղաքացիների ճակատագիրը:

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Ուկրաինայի սահմանադրական փոփոխությունները պետք է տեղի հասարակության համար լինեն ամուր և հուսալի: ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում չերաշխավորվի ռեգիոնների իրավահավասարությունն ու իրավական պետության ազգային հիմքը, ապա Ուկրաինան չի կարողանա լուծել իր առջև ծառացած անհետաձգելի քաղաքական առաջադրանքները, այդ թվում նաև կապված առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930