Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կկարողանան Շենգենյան գոտու երկրներ մեկնել 2016 թվականից. Պետրիաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կկարողանան Շենգենյան գոտու երկրներ մեկնել 2016 թվականից: Այս մասին նախօրեին հայտարարել է եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

Նա հույս է հայտնել, որ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների առաջին փուլը կավարտվի այս ամռանը, իսկ երկրորդը՝ հաջորդ տարի՝ նախքան Ռիգայում «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գագաթաժողովի անցկացումը:

Պետրիաշվիլիի խոսքերով՝ ոչ վիզային հաղորդակցությունը ներդրվելու է Վրաստանի բոլոր քաղաքացիների (այդ թվում աբխազների ու օսերի) և ոչ թե միայն առանձին կատեգորիայի մարդկանց համար: Նշվում է, որ Վրաստանը վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանը ԵՄ-ից ստացել է 2013 թվականի փետրվարին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930